Խաղաղության տեսլականը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեսակետների վերլուծություն

Summary:

1990-ականների սկզբին ծագած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առ այսօր մնում է առավել վտանգավոր և նվազ կանխատեսելին հետխորհրդային ողջ տարածքում: Չնայած հակամարտության «սառեցված» բնույթի մասին հայտնի հռետորաբանությանը՝ միջպետական սահմանի և շփման գծի երկայնքով շարունակում են զոհվել քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Ավելին՝ 2016թ. ապրիլյան արյունոտ բախումներն աշխարհին ցույց տվեցին հակամարտությունը ռազմական առճակատմամբ լուծելու կողմերի պատրաստակամությունը:

Սույն հակամարտության տարբեր մակարդակներում խաղաղարարական նախաձեռնությունների մասնակցության ավելի քան քսանհինգամյա1 փորձ ունենալով՝ IA-ն ձեռնարկել է հետազոտություն, որը ցույց կտա պատերազմի հավանական այլընտրանքները, հենց հակամարտող հասարակությունների առաջարկած՝ հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև խաղաղության հաստատման հնարավոր նոր մոտեցումները։

Հետազոտության արդյունքները հաստատում են հակամարտության մասին տարածված զանազան հիպոթեզները: Դրանք նաև նպաստում են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների, ինչպես նաև օտարերկրյա փորձագետների կողմից հակամարտության մասին ձևավորված բազմաթիվ կարծրատիպերի հերքմանը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ երեք հասարակություններին միավորում են ոչ միայն շատ ընդհանուր միտումներ, այլ նաև զգալի տարբերություններ որոշ հարցերում։

Մենք հուսով ենք, որ սույն հետազոտության մեջ ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկներն օգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաև այն արտաքին դերակատարների
համար, որոնք ներգրավված են խաղաղ լուծման որոնման գործընթացում։

բեռնել

(Azeri/English/Russian)

Կարդալ ավելին